Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ծրագրում են նոր ռազմական ինքնաթիռներ ձեռք բերել, որոնց շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին ադրբեջնական Report գործակալության հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը։ «Ադրբեջանի ՌՕՈՒ-ի համար նախատեսվում է նոր ինքնաթիռներ գնել, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Փորձագետներն ուսումնասիրել են մեզ առաջարկվող ինքնաթիռների հնարավորությունները։ …