Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շուրջ երկու շաբաթ փողոցային ակցիաներ իրականացնող ընդդիմությունը վերջապես գաղտնազերծեց իր գործողությունների պլանը, թե ինչ է հաջորդելու իշխանափոխությանը, եթե այն տեղի ունենա: Ընդդիմադիրները նախևառաջ խոստանում են արտաքին անվտանգության հաստատում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններ, Արցախի ինքնորոշման երաշխավորություն և Բաքվում պահվող գերիների վերադարձ: Թե ինչ ճանապարհով են հասնելու Բաքվում պահվող ռազմագերիների հայրենիք վերադարձին, …

