Աջակցություն բարեփոխումներին, զարգացող գործակցություն․ ՀՀ-ԵՄ հարաբերությունների 30-ամյակը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

Հայաստանի և Եվրամիության միջև դիվանագիտական ամուր հարաբերությունները խորհրդանշող կապույտ վզկապներով ու բարձր տրամադրությամբ այսօր մեկնարկեց այդ հարաբերությունների ձևավորման 30-ամյակին նվիրված ասուլիսը։ Մայիսի 9-ին ԵՄ-ն նշում է նաև Եվրոպայի օրը։

«Եվրոպայի օրը նաև մեզ առիթ է տալիս հիշելու, թե ինչ ենք մենք անում․ պաշտպանում և խթանում ենք խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և կանոնահեն աշխարհակարգը։ Սրա շուրջ ենք մենք համագործակցում գործընկեր երկրների հետ։ Մենք սերտ համագործակցում ենք նաև Հայաստանի հետ, աջակցում ենք բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանը երկրում։ Սա է մեր վերջնանպատակը»,- իր խոսքում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները կարգավորող հիմքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որ ստորագրվեց 2017 թվականին և ուժի մեջ մտավ 2021-ի մարտի 1-ից: Այս համաձայնագրով հստակեցվում են այն ոլորտները, որտեղ բարեփոխումներ են իրականացվելու։ Ժողովրդավարության ամրապնդումից ու օրենքի կատարելագործումից մինչև մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացում ու կրթական բարեփոխումներ։

2022 թվականի հունվարից Եվրամիության խորհրդի նախագահությունը 6 ամսով ստանձնել է Ֆրանսիան։ Եվրոպական այս երկիրը հերթական անգամ իր պատրաստակամությունն է հայտնում Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում։

Եվրամիությունը Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ամենամեծ ֆինանսական աջակցությունը տրամադրող գործընկերներից է։ 2021 թվականին, օրինակ, Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանը Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ամենալայնածավալ աջակցությունը ստացած երկիրն է։ Առաջիկա 5 տարիների համար էլ Հայաստանին կտրամադրվի 2,6 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ ներդրումային փաթեթ։

Աջակցության ծրագրեր կիրականացվեն նաև Սյունիքի մարզում՝ ճանապարհներից մինչև կրթական բարեփոխումներ։ Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ դեսպանը նշեց, որ իրենք օգնում են հասնելու կայուն լուծման։

Անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում անցկացվող հանրահավաքներին ու ոստիկանության վարքին՝ Եվրամիության դեսպանը նշեց, որ ոստիկանությունը պետք է ենթարկվի բոլոր օրենքներին ու կանոններին և չպետք է լինի անպատժելի, բայց մյուս կողմից էլ հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս պետք է արձագանքել սադրանքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան