Ո՞վ է լինելու ընդդիմության վարչապետի թեկնածուն. Փաշինյանի հրաժարականը պահանջողներն անուններ չեն նշում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շուրջ երկու շաբաթ փողոցային ակցիաներ իրականացնող ընդդիմությունը վերջապես գաղտնազերծեց իր գործողությունների պլանը, թե ինչ է հաջորդելու իշխանափոխությանը, եթե այն տեղի ունենա: Ընդդիմադիրները նախևառաջ խոստանում են արտաքին անվտանգության հաստատում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններ, Արցախի ինքնորոշման երաշխավորություն և Բաքվում պահվող գերիների վերադարձ:

Թե ինչ ճանապարհով են հասնելու Բաքվում պահվող ռազմագերիների հայրենիք վերադարձին, ընդդիմադիրները չեն բացահայտում: Ռոբերտ Քոչարյանի թիմակից Արամ Վարդևանյանն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան՝ այսպիսի բանաձև առաջարկեց․ «Մի բանաձև առաջարկեմ․ ցանկացած հայ իշխանություն չի ասելու, որ ռազմագերիները գոյություն չունեն, և սա արդեն այն մթնոլորտն է ստեղծում, որ զբաղվենք գերիների վերադարձով»։

Իշխան Սաղաթելյանն ապագայի իրենց ծրագրերը ներկայացնելիս հայտարարել էր, որ փողոց դուրս եկած քաղաքական ուժերի կողմից կձևավորվի ազգային համաձայնության կառավարություն: Ըստ նրա՝ այդ կառավարությունը Հայաստանում իշխելու է 1-1.5 տարի ժամկետով, որից հետո անցկացվելու են արտահերթ ընտրություններ:

Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը, արտաքին, անվտանգային և տնտեսական քաղաքականությունը սուր քննադատող ընդդիմությունը, մինչդեռ, չի հայտարարում, թե ովքեր են զբաղեցնելու վարչապետի, պաշտպանության նախարարի, ԳՇ պետի, ԱԳՆ ղեկավարի և մյուս առանցքային պաշտոնները: Իսկ ուղիղ հարցին՝ արդյո՞ք իր քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հավակնում է վարչապետի պաշտոնին, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, Հայաստանից եռատոն խլած իշխանությունը հեռանալու է: Սա է իմ պատասխանը, գուցե այն Ձեզ չի բավարարում»։

Ի դեպ, նշենք, որ այդ հարցը որևէ կերպ չի մեկնաբանել նաև Ռոբերտ Քոչարյանը: Մինչդեռ, Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ից հայտնել են, որ Սարգսյանը որևէ պաշտոնի չի հավակնում: Այս պահին պարզ է միայն մի բան․ ըստ Իշխան Սաղաթելյանի՝ նախկին օդիոզ դեմքերը չեն լինելու հավանական կառավարության կազմում:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընդդիմության նոր կառավարություն ձևավորելու մտադրությունն ու ճանապարհային քարտեզն անլուրջ են որակում: Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ ընդդիմության սցենարը կմնա անկատար, քանի որ չունեն ժողովրդի աջակցությունը:

Ի դեպ, նշենք, որ երեկ Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրների ճանապարհային քարտեզը ներկայացնելիս անդրադարձ չկատարեց նախկին և ներկա իշխանությունների օրոք ենթադրյալ թալանվածը հետ բերելուն, ինչի մասին խոսել էր շարժման առաջին օրերին: Ընդդիմադիրները վաղը շարունակելու են ակցիաները և հանրահավաքները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան