ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի ամրապնդի երկրի անվտանգությունը

Լուրեր

20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի ամրապնդի երկրի անվտանգությունը։ Այս դեպքում ռուս զինվորականները կդիտարկեն «բոլոր անհրաժեշտ միջոցները»։ Այս մասին РосСМИ-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ միջոցների մասին է խոսքը, գրում է Korrespondent-ը։

«Հասկանալի է, որ անվտանգության տեսակետից մենք անտարբեր չենք մնա, մեր զինվորականները կքննարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կպահանջվեն՝ պաշտպանական օրինական շահերն ապահովելու համար»,- ասել է Գրուշկոն։

Նա հավելել է, որ «դա չի ամրապնդի ո՛չ բուն Ֆինլանդիայի, ո՛չ ՆԱՏՕ-ի անվտանգությունը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են հույսը դնել ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով անդամակցելու վրա։

ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին այդ երկրին կդարձնի ՌԴ պատասխան քայլերի թիրախ։

Տաթև Ֆռանգյան