Ամերիկացի երկու սենատորներ առաջարկել են Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ իրականացվող պատժամիջոցների արդյունքում առգրավված ակտիվները՝հատկացնել Ուկրաինային` պատերազմից հետո վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ Կոլորադոյից դեմոկրատ սենատոր Մայքլ Բենեթը և Օհայոյի հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը օրինագիծ են մշակել, որն առաջարկում է Ռուսաստանի Դաշնությունից ակտիվների բռնագրավումից միջոցներ ուղարկել հիմնադրամին «ուկրաինացի փախստականներին օգնելու …

