ԵՄ-ն ակնկալում է, որ Թուրքիան կչեղարկի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության դեմ առարկությունները

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ԵՄ-ն հուսով է, որ ՆԱՏՕ-ն կլուծի Թուրքիայի առարկությունների հարցը՝ կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության հետ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին, գրում swissinfo-ն։

«ԵՄ Խորհուրդը ցույց տվեց իր աջակցությունը այս երկու երկրներին, երբ նրանք հայտարարեցին ՆԱՏՕ-ին միանալու  ցանկության մասին: Իսկապես, Թուրքիան որոշ առարկություններ ներկայացրեց, բայց ես հուսով եմ, որ ՆԱՏՕ-ն դրանք կհաղթահարի»,- ասել է նա։

Բորելի ներկայացուցիչն ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումներն իրենց ինքնիշխան ընտրությունն են։ Մասրալին նաև անդրադարձել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարությանը, թե այս երկու երկրները կարող են հույս դնել Եվրամիության աջակցության վրա։

«Նրանց մասնակցությունը ՆԱՏՕ-ին խթան կհանդիսանա դաշինքի հետ մեր ռազմավարական գործընկերության ամրապնդման համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Բորելը շատ հստակ է եղել իր արտահայտություններում այն առումով, որ Թուրքիայի առարկությունների հարցը «պետք է լուծվի կարճ ժամանակում, որ հնարավոր լինի անդամակցության գործընթացն իրականացնել»։

Հիշեցնենք, որ Անկարան դեմ է սկանդինավյան այս երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

Էմմա Չոբանյան