ԱՄՆ-ը վերջնագիր ներկայացրեց Ադրբեջանին․ դեսպանի ասածը ԼՂ-ի հարցում Կոսովոյի սցենարի գործարկումն է․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, Ձեր գնահատմամբ՝ հասարակությունն ինչպե՞ս է դիտարկում և մոտենում Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին, երբ ընդդիմությունը փողոցային պայքարով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կարգախոսներն են՝ թույլ չտալ, որ Հայաստանը հայաթափվի կամ թրքացվի, և թույլ չտալ, որ իշխանությունները հանձնեն Ղարաբաղը: Կառավարող ուժը, իհարկե, հերքում է այս թեզերը: Հետաքրքիր է Ձեր գնահատականը հասարակության մեծ մասի մոտեցման վերաբերյալ:

-Խնդիրները շատ են… Կարգախոսները ո՛չ հերքում են պահանջում, ո՛չ այլ բան, դա մարդու որոշելիքն է: Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունն իշխանությունից պահաջում է, որ Արցախում հայաթափում չլինի, բայց այստեղ կա լուրջ խնդիր, միգրացիայի մասին որոշումը կայացնում է անհատը: Ինչքան ուզում ես՝ հզոր կառավարություն եղիր, եթե հասարակությունը տոտալիտար չէ, չես կարող ազդել մարդկանց մնալու կամ գնալու վրա:

-Միգուցե, ընդդիմադիրների մտահոգությունն այն է, որ եթե իշխանությունը գնա Արցախի կարգավիճակի հարցով նշաձողի իջեցմանը, ապա այնտեղ մարդ չի մնա՝ նկատի ունենալով ադրբեջանական վտանգը:

-Համաձայն եմ Ձեզ հետ, որ այդ մտավախությունը կարող է լինել, բայց դրա դեմ այդպես չեն պայքարում: Ընդդիմությունը պետք է հասկանա, որ եթե իրենք պայքարում են ժողովրդավարական մեխանիզմներով, ապա իրենց խնդիրը պետք է ձևակերպվի և լուծում տրվի ժողովրդավարական եղանակներով: Լինելով ընդիմություն՝ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի, օրինակ, Արցախի բնակչության համար ստեղծվի այնպիսի տեղեկատվական դաշտ, որ իրենք գիտակցեն՝ իրենք են որոշելու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնե՞լ, թե՞ ոչ, ոչ թե Երևանում նստած ինչ-որ մեկը:

Այն մասին, որ Արցախի կարգավիճակի նշաձողի հարցը որոշողն արցախցիներն են, ակնարկել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: Անդրադառնալով մեր ներհասարակական պրոցեսներին՝ տեսնում ենք, որ Փաշինյանի կառավարությունից բազմաթիվ մարդիկ դժգոհում են, որ վեթինգ չի արվել, դատական համակարգում բարեփոխումների վերջը չի երևում, թալանչիներից միլիարդավոր դոլարներն ակնկալված ծավալներով չեն վերադարձվել, սակայն մարդկանց այդ մեծ խումբը դուրս չի գալիս և չի կանգնում ընդդիմության կողքին: Ինչո՞ւ դա տեղի չի ունենում:

-Որովհետև նրանք, ովքեր այս ընդդիմությանը հանել են փողոց, ծառայում են այլ աստվածների, այսինքն՝ այլ պետությունների… Երբ փորձում ես ընդհանուր հենքի բերել ներքին քաղաքական բողոքը և արտաքին խաղացողների պահանջը, դա առաջացնում է հասարակական այնպիսի գործընթացներ, որոնք կանխատեսելի չեն: Եթե ամենասկզբից դա չլիներ Ռոբերտ Քոչարյանը կամ ընտրությունների ժամանակ Քոչարյանը դուրս չգար ՌԴ դրոշներով, այդ ժամանակ, միգուցե, ինչ-որ զանգված դուրս կգար: Եվ եթե շարժման մեջ չլինեին Գեղամ Մանուկյանը՝ իր անհիմն հայտարարություններով կամ որևիցե վարկանիշ չունեցող Իշխան Սաղաթելյանը, միգուցե, մարդիկ դուրս կգային:

-Այսինքն՝ արտաքին որոշակի հետք նկատե՞լն է պատճառը, որ մարդիկ դուրս չեն գալիս:

-Որոշակի չէ, սա ակնհայտ արտաքին ազդեցություն է: Իրենց առաջնորդը հայտարարել է, որ Միութենական պետությունը վատ բան չէ, նա իր քաղաքական կրեդոն ստեղծել է նրա վրա, որ ինքը ցեղասպանագործ և ռազմական հանցագործ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերն է: Իրենց առաջնորդն իր կենսագրությունը գրել է ռուսերեն, այնքան որ վատ է վերաբերվել այս երկրի հետ… Դա գործ տվողի զեկույց է այն մասին, թե ոնց է ապականել այս երկիրը: Ռոբերտ Քոչարյանն է «Հայաստան» դաշինքի առաջնորդը, առանց նրա ոչինչ չի լինում, նաև ռուսական թևն է այստեղ ակտիվորեն աշխատում, դրա համար օգտագորում են ամեն ինչ, նույնիսկ Դաշնակցական Հայ դատը ԱՄՆ-ում։

Հարցազրույցն ամբողջութամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան