«Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին»,- Կառավարության նիստի մեկնարկին այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը: Եվ հույս ունեմ՝ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկենք և կհամաձայնեցնենք խաղաղության …

