Գյումրին Վերնիսաժ կունենա

Լուրեր

08.06.2026 | 15:31
ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս
08.06.2026 | 15:30
Լուկա Մոդրիչը կրկնել է Լիոնել Մեսիի ցուցանիշը հավաքականում
08.06.2026 | 15:27
Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 15:19
Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
08.06.2026 | 15:10
ԲՀԿ-ն ԱԺ չի անցնում՝ այս պահի հաշվարկով // ՌԴ-ում ՀՀ-ից սառեցված ձկան ներմուծման ռիսկն են գնահատում․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 15:08
Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
08.06.2026 | 15:04
Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
08.06.2026 | 14:55
Քվեարկությունն ու հաշվարկն իրականացվել են արժանահավատ կերպով․ IRI դիտորդական առաքելության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:51
Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ
08.06.2026 | 14:46
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար
08.06.2026 | 14:37
Նիկոլ Փաշինյանին հաջողություն ենք մաղթում․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
08.06.2026 | 14:30
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:29
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 14:24
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
Բոլորը

Վենիսաժի տաղավարները կառուցվում են Գյումրիի «Տեխնոսիթի» ընկերության արհեստանոցում։ Նախագծին աջակցում է Եվրամիությունը՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի շրջանակում՝ տրամադրելով 300 հազար եվրո։

Եվրամիության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներն այցելել են արհեստանոց, որտեղ կառուցվում են Վերնսիաժի 25 տաղավարները, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Եվրամիության դրամաշնորհային ծրագրի շրջանակում այգում կառուցվելու է նաև սահադաշտ՝ որպես ձմեռային տուրիզմի կարևոր տարր։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Եվրամիությունն այս նպատակի համար տրամադրում է 300 հազար եվրո, նույնքան գումար էլ տրամադրում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական TUF հիմնադրամը։

«Որպես ԵՄ ներկայացուցիչ՝ կասեմ՝ մենք անչափ ուրախ ենք այս նախագծին մեր ներդրումն ունենալու համար։ Բարեկամության այգու վերակառուցումը նպաստումէ տնտեսության ու զբոսաշրջության զարգացմանը։ Վստահ ենք, որ այն կդառնա Գյումրիում ամենաայցելվող վայրերից մեկը: Տեղեկացանք, որ վերակառուցված Բարեկամության այգին աշխատելու է ամբողջ տարին։ Սա ևս մեկ լրացուցիչ խթան է զբոսաշրջիկների համար՝ այցելելու Գյումրի տարվա ցանկացած եղանակին»,-ասաց Անտոնիս Ցամուլիսը։

ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն էլ հավելեց, որ Բարեկամության այգին յուրահատուկ նվեր կլինի պատմական քաղաքին։

«Մենք ուրախ ենք աջակցել Գյումրիի Բարեկամության այգու նախագծին, քանի որ կարծում ենք, որ այն շրջադարձային կլինի Գյումրիում զբոսաշրջության աճի համար և կլինի հիանալի ժամանակակից կանաչ այգի գյումրեցիների համար»,-ասաց Վիլհելմ Հուգոն:

TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Վերնիսաժի տաղավարների ծածկը կպարունակի հայկական զարդանախշեր, դրանք իրենց նախշերով և գունային համադրությամբ կնմանվեն հայկական ազգային կարպետի։

Ելենա Մուրադյանը նաև ասաց, որ Վերնսիաժի տաղավարների պատրաստելու համար հայտարարել են բաց մրցույթ, որը շահել էր Գյումրիի «Տեխնոսիթի» ընկերությունը։ Ըստ նրա, առայժմ կպատրաստվեն 25 տաղավարներ, սակայն իրենց նպատակն է ունենալ մոտ 60-ը։

Ըստ նրա՝ յուրաքանչյուր տաղավարի մակերեսը պետք լինի 4,5 քառակուսի մետր, ու այնպես են կառուցվելու, որ կարողանան ողջ տարին օգտագործել։

«Հաշվի առնելով Գյումրիի եղանակային պայմանները և խստաշունչ ձմեռները, Վերնիսաժի տաղավարները լինելու են ֆունկցիոնալ տարվա բոլոր եղանակներին։ Տաղավարներում կցուցադրվեն թե՛ Գյումրիի, թե՛ Հայաստանի տարբեր մարզերի վարպետների և արվեստագետների ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ և արվեստի գործեր։ Վերնիսաժում կանցկացվեն նաև արվեստների ու արհեստների վարպետության դասեր, ցուցահանդեսներ և տոնավաճառներ»,-ասաց Ելենա Մուրադյանը։

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար։ Զբոսայգու որոշ օբյեկտների շինարությունը, այդ թվում՝ Վերնիսաժի 25 տաղավարների կառուցումը, նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերի կեսին, որից հետո զբոսայգին բաց կլինի այցելուների համար։

2023 թ․ աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին իր բոլոր օբյեկտներով։

Արմիկ Մովսիսյան