Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին, արցախահայության էթնիկ զտումների քաղաքականությանը, խաղաղության պայմանագրին: Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: «Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունը: Կառավարության նախորդ նիստում, ուղիղ եթերում ես մանրամասն անդրադարձել եմ …

