Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է»,- ասված է հաղորդագրությունում։