Բոնուս թոշակառուների և նպաստառուների համար․ նոր կարգը կգործի հուլիսի 1-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Հուլիսի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով, բայց ոչ ավելի, քան 5000 դրամով, եթե գնումներն ու կոմունալ վճարումները կատարվեն անկանխիկ եղանակով։ Գործադիրն այսօր հավանություն տվեց նախագծին։

Մինչև հունիսի 1-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում կտեղադրվի գործընկեր բանկերի ցանկը, քանի որ հետվճարը կտրամադրվի միայն գործընկեր բանկերի քարտերով գործարքներ կատարելու դեպքում։ Քաղաքացիները, սակայն, կունենան հնարավորություն փոխելու քարտը, եթե իրենց սպասարկող բանկը չներառվի գործընկեր բանկերի ցանկում։

Այս պահին միայն 1000 նպաստառու է քարտով նպաստ ստանում, եթե մինչև հուլիսի 1-ը մյուսներն էլ անցնեն անկանխիկ տարբերակի, նույնպես կարող են օգտվել ծրագրից։ Միայն թե մեկ նկատառում՝ քարտից գումարը հանելու դեպքում այլևս քարտին վերադարձնել հնարավոր չէ։

Ծրագիրը ներդրվում է փորձնական եղանակով։ Առաջիկա 6 ամիսներին կվերլուծվեն տվյալները, խնդիրների դեպքում դրանք կվերանայվեն և, գուցե, առաջիկայում նոր փոփոխություններ արվեն։ Այս պահին կենսաթոշակների շրջանառությունը տարեկան 500 մլրդ դրամ է կազմում։

Հանրապետությունում այս պահին ավելի քան 560 հազար թոշակառու կա, նրանցից 420 հազարը կենսաթոշակը ստանում է անկանխիկ եղանակով, իսկ բանկերի միջոցով ստացողների թիվը կազմում է շուրջ 390 հազար կամ կենսաթոշակ ստացողների մոտ 70%-ը։

Ներկայում Հայաստանում բոլոր առևտրի կետերը չեն, որ անկանխիկ գործարք անելու հնարավորություն ունեն։ Այսօր  61․921 նոր սերնդի ՀԴՄ է գործում, որոնցից փոս-տերմինալով վճարում անելու հնարավորություն ունի միայն 12․546-ը, սակայն մյուսներն էլ կարող են ակտիվացնել այդ հնարավորությունը։ 514 ՀԴՄ էլ հին սերնդի է, որ գործում է օրենքի խախտմամբ, նրանց նկատմամբ արդեն տույժեր կկիրառվեն՝  նոր սերնդի ՀԴՄ-ներին անցնելու համար։ Ամբողջ հանրապետության տարածքում անկանխիկ վճարումները հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Ամբողջությամբ ներդրվելու դեպքում այս ծրագիրը կնպաստի կանխիկ շրջանառության, նաև՝ ստվերի կրճատմանն ու հարկերի ծավալի ավելացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան