Թուրքական բանակը Սիրիայում իրեն հավատարիմ զինված խմբավորումների հետ կարող է արդեն երեքշաբթի ռազմական գործողություն սկսել արաբաքրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» դեմ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սիրիայի հյուսիսում պաշտոնական Դամասկոսին ընդդիմադիր կառույցներում իրազեկ աղբյուրը։ «Թուրքիան մտադիր է ռազմական գործողություն սկսել Սիրիական դեմոկրատական ուժերի դեմ վաղը՝ երեքշաբթի, և ընդդիմադիր խմբավորումներին հանձնարարել պատրաստվել գործողությանը»,- ասել է գործակալության …