G7-ը ցանկանում է կարտել ստեղծել՝ ռուսական նավթի գինը վերահսկելու համար

Լուրեր

11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն անհրաժեշտ են համարում ռուսական նավթի գնորդների կարտել ստեղծել՝ համաշխարհային շուկաներում ռուսական նավթի գնային պոտենցիալ սահմանաչափը որոշելու համար։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին։

ԱՄՆ Ֆինանսների նախարարության ղեկավարը կարծում է, որ ռուսական նավթի գնային պոտենցիալ սահմանաչափը կարող է սահմանվել գնորդների կարտելի կողմից։

«Սրա համար պահանջվում է զգալի կարտել, միայն ԵՄ-ն, գուցե, բավարար չլինի»,- ընդգծել է նա։

Մեխանիզմի ստեղծումը, որի շնորհիվ հնարավոր կլինի որոշել, թե ինչպես Չինաստանի կամ Հնդկաստանի նման երկրները կարող են գնել ռուսական նավթը, նոր քայլ կլինի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ջանքերում՝ թուլացնելու ռուսական տնտեսությունը՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ առանց շարժառիթների Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի:

Ըստ Յելենի՝ արևմտյան երկրներն ուղիներ են փնտրում՝ նվազեցնելու Ռուսաստանի էներգետիկ եկամուտները՝ առանց համաշխարհային տնտեսության վրա մեծ ծանրաբեռնվածության։

«Նպատակն է պահպանել ռուսական նավթի որոշակի ներհոսքը շուկա՝ համաշխարհային գները զսպելու համար և կանխելու չափազանց բացասական ազդեցությունը»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։

Միաժամանակ, ըստ նրա, նման նախագծերի քննարկումը դեռ շատ վաղ փուլում է։

«Կարծում եմ՝ շատ մարդկանց, այդ թվում՝ ինձ համար սա գրավիչ է թվում ընդհանուր տնտեսական տեսանկյունից: Իրականում շատ դժվար է նման մեխանիզմի գործարկումը, և այս բոլոր հարցերը դեռ մշակված չեն»,- ասել է Յելենը:

Bloomberg-ի տվյալներով՝ տարեսկզբից Ռուսաստանի նավթային եկամուտներն աճել են 50 տոկոսով։

The Wall Street Journal-ը նշում է, որ Գերմանիայում  G7-ի ֆինանսների նախարարների հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է երկրորդական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ որպես ռուսական նավթի գնի հնարավոր սահմանաչափի կիրառման միջոց:

Տաթև Ֆռանգյան