Գյումրի համայնքի ղեկավար է ընտրվել Վարդգես Սամսոնյանը։ Ավագանու առաջին նիստին նրա թեկնածության կողմ է քվեարկել 24 անդամ։ Սամսոնյանը միակ թեկնածուն էր։ Երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին։ Նշենք, որ Սամսոնյանը «Բալասանյան դաշինք» խմբակցության կողմից է առաջադրվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրել։ Մանրամասները՝ տեսանյութում: