Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկը, հանդիպել այնտեղ ժամանակավորապես բնակվող տեղահանված քաղաքացիների հետ, տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պետական նախարարը զրուցել է նրանց հետ և լսել հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ներկայացրել բնակարանային ապահովման շուրջ իրականացվող պետական քաղաքականությունը: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ մեր բոլոր տեղահանված հայրենակիցներն ապահովվելու են անհրաժեշտ …

