Հանդիսավորապես բացվեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Գորիսի գրասենյակը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թ. մայիսի 24-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ) Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն բնակավայրում հանդիսավորապես բացեց Գորիսի իր գրասենյակը։

Միջոցառմանը մասնակցեցին Սյունիքի փոխմարզպետ պ-ն Հայկ Հարությունյանը, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար պ-ն Արմեն Հակոբջանյանը, Գորիս համայնքի ավագանու անդամ տ-ն Իրինա Յոլյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տ-ն Լիլա Փիթրս Յահիան, ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ տ-ն Աննա-Կարին Օստը, Եվրոպական միության պատվիրակության, ՄԱԿ-ի գրասենյակի, տարածքային և տեղական իշխանությունների, համայնքահեն հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, «Հայկական Կարիտասի», «Վորլդ Վիժնի», «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «Հայկական Կարմիր խաչի ընկերության» և այլ կազմակերպությունների՝ Սյունիքում գործող դաշտային գրասենյակների ներկայացուցիչները նույնպես ներկա գտնվեցին միջոցառմանը։

Ժապավենը կտրելու արարողությունից հետո Սյունիքի փոխմարզպետը ողջունեց հյուրերին և ՄԱԿ ՓԳՀ-ին շնորհավորեց նոր գրասենյակի բացման կապակցությամբ՝ համայնքի անունից երախտիքի խոսք հայտնելով ՄԱԿ-ին՝ շարունակական և սրտացավ աջակցության համար։ Նա հատկապես կարևորեց ՄԱԿ ՓԳՀ-ի ջանքերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների կարիքներին մարդասիրական ծրագրերով ժամանակին և արդյունավետորեն արձագանքելու համար և իր համերաշխությունը հայտնեց Սյունիքի ընդունող համայնքում բնակվող տեղահանված անձանց։

Իր բացման խոսքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տ-ն Լիլա Փիթրս Յահիան շնորհակալություն հայտնեց Գորիս համայնքին, Սյունիքի մարզպետարանին, ՄԱԿ-ի գործակալություններին և գործընկեր կազմակերպություններին՝ համակարգված մարդասիրական արձագանքման համար՝ կարևորելով համագործակցության դերը տեղահանված անձանց և ընդունող համայնքներին կայուն լուծումներ առաջարկելու միջոցով խնդիրների հասցեագրման գործում։ «ՄԱԿ-ն աջակցում է ընդունող համայնքներին և ջանում թեթևացնել նրանց բեռը՝ ապահովելով զարգացման ծրագրեր և համայնքների հզորացում, ինչպես նաև կարողությունների զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և գենդերային հավասարություն՝ միտված ուժեղ համայնքներ և բոլորին հասանելի կայուն հնարավորություններ ունենալուն», – նշեց տ-ն Փիթրս Յահիան։

ՄԱԿ ՓԳՀ-ին և ՄԱԿ-ի գործակալություններին գրասենյակի տարածք տրամադրելու կապակցությամբ ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ տ-ն Աննա-Կարին Օստը համայնքին իր երախտագիտությունը հայտնեց՝ նշելով, որ «ՄԱԿ-ի ընտանիքն ու իր գործընկեր կազմակերպությունները միասնական ջանքերով աջակցեցին Գորիսին և մյուս ընդունող համայնքներին՝ տեղահանված ընտանիքներին ապահովելով բազմատեսակ մարդասիրական օգնությամբ, որին հաջորդեցին համայնքների հզորացմանն ու համայնքահեն հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր։ ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամորեն կշարունակի աջակցել ընտանիքներին և ընդունող համայնքներին, ինչպիսին Գորիսն է ու Սյունիքի ամբողջ մարզը» ։

Գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունից հետո ՄԱԿ-ի գործընկերները հանդիպումներ ունեցան մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ և այցելեցին ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրեր՝ Գորիսում նորակառույց խաղահրապարակ ու մարզադաշտ, ինչպես նաև համայնքահեն հասարակական կազմակերպությունների գրասենյակներ Գորիսում և Սիսիանում։ Մասնավորապես՝ հյուրերը եղան Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի, «Գորիսի երիտասարդական կենտրոնի», «Արևը Սյունիքից», «Գործընկերություն և Ուսուցում» և «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» ՀԿ-ների գրասենյակներում` ընթացիկ միջոցառումների հաջող ընթացքը դիտարկելու և դրանցում ներգրավված տեղահանված կանանց, երեխաների և երիտասարդների հետ զրուցելու նպատակով: