Ադրբեջանը փողով կռվողներ բերեց՝ 2-րդ բանակ սարքեց․ ո՞նց էր մերն ամենամարտունակը՝ կոռուպցիա կար, չէին ծառայում․ Արշակ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ռազմական փորձագետ Արշակ Սարգսյանի հետ

-Պատերազմից հետո, երբ սկսվեց բանավեճը քաղաքական ուժերի միջև, ոչ թե ռազմավարական հարցեր դրվեցին սեղանին ու «ախտորոշումներ» եղան պատերազմի վերաբերյալ, այլ «դավաճան ես», «թշնամի ես», «հանձնեցիր» կարգախոսների ներքո էր բանավեճը։ Բայց կա մի ճշմարտություն, որի մասին չեն խոսում քաղաքական գործիչները՝ պետական ինստիտուտներ և պատերազմ. պարտվեց պետությո՞ւնը, թե՞ կոնկրետ անձը՝ վատ կառավարման պատճառով: Ընդհանրապես, մեր պետական համակարգն ինչպե՞ս հանձնեց այդ քննությունը:

-Ձեր հարցի պատասխանը, կարծում եմ, շատ հստակ է։ Հատկապես վերջին շրջանի պատերազմից հետո մարդկանց մտորումների ու վերլուծությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ այս պատերազմում պարտվել է հենց մեր թույլ պետությունը, մեր վատ կառավարված, մեր վատ ամրապնդված ու ձախողված պետականաշինությունը: Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ մենք հաղթողի դիրքում էինք, փոխանակ կապիտալիզացնեինք ու ամրապնդեինք այդ հաղթանակը, եթե անգամ իրավաբանորեն չամրապնդեինք, ապա գոնե պարզապես հրադադար կոչված տասնամյակները ճիշտ օգտագործեինք պետականաշինութան առումով, մեր թե՛ պետությունը, թե՛ հանրությունը զբաղվել է՝ ինչով ասես: Մեր պետությունն այդ քննությունը չանցավ, «կտրվեցինք», ընդ որում՝ շատ ողբերգական ձևով, պետական կառավարումը ձախողելու արդյունքում։ Խոսքը միայն վերջին 3-4 տարիների մասին չէ, այլ ընդհանրապես անկախությունից հետո:

-Թե՞ անձերն էին մեղավոր. ես չեմ կոնկրետացնում Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը: Իշխանությունն ու ընդդիմությունն իրար են թիրախավորում։ Ձախողումն ի՞նչ բաղադրիչներից էր բաղկացած:

-Անձերից, իհարկե, շատ բան է կախված, քանի որ հենց անձերն են որոշում կառավարման քաղաքականությունը, անձերն են սահմանում մեթոդաբանությունն ու անհրաժեշտ մեխանիզմները՝ այդ ամեն ինչի իրականացման համար: Անձերը պատասխանատվության մեծ բաժին ունեն, մեր երկրի բոլոր առաջնորդները, անկախության առաջին օրից սկսած, իրենց մեծ ու փոքր թերացումներն ունեն և պատմության առաջ համապատասխան գնահատականի կարժանանան ժամանակի ընթացքում: Բայց մենք ունեցել ենք և ունենք նաև համակարգային խնդիրներ: Մեր հանրությունը ճգնաժամային իրավիճակներում, ճիշտ է, համախմբվում է, ժողովուրդը, հիշում եք, պատերազմի ժամանակ ով ինչ կարողանում՝ անում էր, բայց մեր ընդհանուր պետական համակարգը, մեր կառավարման համակարգը պատրաստ չէին պատերազմին, մենք չունեինք համապատասխան ենթակառուցվածքներ, համապատասխան կահավորված առաջնագծեր, սահմաններ: Մեր բանակը տարիներ շարունակ հորջորջվել է որպես տարածաշրջանում ամենամարտունակ բանակ, բոլորս հավատում էինք այդ միֆին, և այդ առասպելը կրողներից մեկն էլ ես եմ եղել… Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում գնել է լավ զենքեր, վարձել լավ խորհրդատուներ, զարկ է տվել բարձր տեխնոլոգիաներին:

Հարցազրուցն ամբողջությամբ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան