Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ։ Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով բյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ։ «Առաջինը` բուն դելիմիտացիայի, այսինքն` սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը` սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը։ Այս թեմայով քննարկումները, հիշում եք, այդ թվում` ՌԴ միջհնորդությամբ, տեղի են ունենում շուրջ մեկ …

