Տույժերի բարձրացում՝ տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար․ ի՞նչ կտա նախագծի ընդունումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2019 թվականից առ այսօր պետական գերատեսչություններին ուղղված գրավոր հարցումների 3%-ն անպատասխան է մնացել, 9%-ի դեպքում պատասխանները թերի են եղել, 3%-ի դեպքում էլ պահանջված տեղեկատվության տրամադրումն անհիմն մերժվել է: Այս վիճակագրությունը ներկայացնում է GiveMeInfo․am-ը։

Արդարադատության նախարարությունը, ներկայացնելով այս տվյալները, առաջարկում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար սահմանված տուգանքը բարձրացնել։

«Սահմանված նվազագույն աշխատավարձի նվազագույն տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքը դարձնել եռեսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատկից մինչև հարյուրապատիկի չափով տուգանքը դարձնել հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանց»,- նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։

Տույժերի ավելացման միջոցով գործադիրը ցանկանում է շահագրգռել քաղաքացիներին՝ տեղեկատվություն չստանալու դեպքում դիմել դատարան, ասում է արդարադատության փոխնախարարը։ Նրա խոսքով՝ գործող տույժերն այդ խնդիրը չեն լուծում:

Փոփոխության առաջարկն Արդարադատության նախարարությանն արել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ)։

«Նախագծի ընդունումը մի կողմից լրագրողներին, քաղհասարակության կազմակերպություններին հնարավորություն կտա տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում պատշաճ իրականացնել իրենց իրավունքի պաշտպանությունը, մյուս կողմից՝ կանխարգելիչ նշանակություն կունենա՝ ստիպելով տեղեկություն տնօրինողներին պատշաճ պահպանել տեղեկություն ստանալու գրավոր հարցումներին պատասխանելու կանոնակարգերը»,- ասվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայտարարության մեջ:

ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը, չնայած դրական է գնահատում սպասվող փոփոխությունները, այնուամենայնիվ, նշում է, միայն սա բավարար չէ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Դոյդոյանի խոսքով՝ այստեղ մեծ անելիք ունեն դատարանները։

«Հատկապես տեղեկատվության հետ կապված գործերը պետք է քննվեն սեղմ ժամկետներում, որովհետև երբ դրանք տարիներով ձգձգվում են, արդյունքում, երբ մենք ստանում ենք պատասխանները, դրանք այլևս որևէ մեկին պետք չեն, ժամանակավրեպ են։ Ուստի դատական կարգով բողոքարկումը դառնում է անիմաստ»,- նշում է Շուշան Դոյդոյանը։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ևս, թեև դրական է գնահատում տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար տույժերի բարձրացումը, այնուամենայնիվ,  դարձյալ բարձրաձայնում է դատական համակարգի խնդիրների մասին։

«Եթե դու փաստաբանի վրա ծախսում ես 50 հազար դրամ, հետո տվյալ պաշտոնյային տուգանում են 10 հազար դրամով, դա անհամաչափ է, չարժե մտնել այդ ողջ գործընթացի մեջ։ Պետք է տուգանքն ավելի բարձր լինի, քան փաստաբանի ծառայությունը։ Տեղի է ունեցել ինչ-որ իրադարձություն, դու դիմել ես, դատարանը 4-5 տարի տարբեր ատյաններում քննում է, 4-5 տարի հետո ասում է՝ հա, դու ճիշտ էիր, լրագրող կամ լրատվամիջոց, ի՞նչ օգուտ մեզ դրանից»,- նշում է Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է պետական կառույցներում բանավոր հարցումների միջոցով տեղեկատվություն ստանալուն, այն է՝ մամուլի խոսնակների հետ աշխատանքին, այստեղ ևս խնդիրներ կան։

«Տեղի է ունեցել հանցագործություն, ինչ-որ մեկին ձերբակալել են, ինչ-որ պարզաբանումներ են պետք, և շատ դժվար է ստանալ այդ պարզաբանումները։ Ասում են՝ գրավոր ուղարկիր, գրավոր ես ուղարկում՝ 3 օրից պատասխանում են, այդ լուրի հրատապությունն արդեն ջրվում է»,- նշում է Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան