Ալիևը հայտարարել է, թե աշխարհում այժմ «առաջնայինն ուժի գործոնն է», միջազգային իրավունքի համակարգը չի գործում

Լուրեր

17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այսօր առաջնային պլանում ուժի գործոնն է։ Ես այդ մասին դեռ 10 տարի առաջ եմ ասել։ Ես ասել եմ, որ միջազգային իրավունքը չի գործում։ Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք, մենք պետք է ավելի ուժեղ լինենք, հզորանանք։ Անհրաժեշտության դեպքում` մենք պետք է թշնամուն ուժով վռնդենք մեր տարածքից։ Ես խոսել եմ այդ մասին և արել դա»,- ասել է Ալիևը Կովսական այցի ժամանակ։

Նա նշել է, որ Ադրբեջանը դեմ է իր ներքին գործերին արտաքին միջամտությանը։

«Ուժի գործոնն աշխարհում կշարունակի գերիշխել։ Նորագույն պատմությունը դա է ցույց տալիս։ Դրա համար էլ մենք ուժեղ ենք և պետք է շարունակենք ուժեղ լինել։ Մենք նաև ռազմական հզորությունն ենք ուժեղացնում։ Հայաստանի հետ պատերազմից հետո ստեղծվել են նոր զինվորական ստորաժանումներ, գնվել է նոր զինտեխնիկա, և շարունակում ենք շարժվել այդ ուղղությամբ։ Եթե մենք ուժեղ չլինենք, ապա չենք կարող ապրել այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք ցանկանում ենք ապրել ազատ, որպեսզի ոչ ոք մեր գործերին չխառնվի»,- հայտարարել է Ալիևը։

Էմմա Չոբանյան