ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին ժամանեց Նիժնի Նովգորոդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիժնի Նովգորոդում վարչապետին դիմավորեցին Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը և Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը։ Նախատեսվում է վարչապետի այցը «Գազ» ընկերության գործարան, որտեղ ընկերության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ …

