ՅՈՒՆԵՍԿՕ-ն ականատես է լինում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում վանդալիզմի դեպքերին. ՀՀ մշտական ներկայացուցիչ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համատեղ կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի կապակցությամբ համերգ-երեկո, որին, ի թիվս հայ համայնքի ներկայացուցիչների և բազմաթիվ երաժշտասերների, ներկա էին դեսպաններ, սենատորներ, պատգամավորներ, կրոնական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ անվանի անձինք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած համերգ-երեկոյի սկզբում բացման ելույթներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Աֆրիկայի հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆիրմին Էդուարդ Մատոկոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցելով՝ Հայաստանն արտահայտել է իր մշակույթի ավանդը մարդկության ժառանգության մեջ։ Սակայն, այդ անդամակցությունը մենք պետք է նաև գնահատենք կազմակերպության գործունեությանը երկրի մասնակցությամբ։ Այս տարիների ընթացքում Հայաստանը լիովին ներգրավվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի իրագործման և այն համամարդկային արժեքների տարածման գործում, որոնց երաշխավորն է հանդիսանում։

Մենք մտահոգությամբ ենք հետևում հակամարտային տարածաշրջաններում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին, 1998-2005թթ․ ընթացքում Նախիջևանի հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերին։ Նույնիսկ այսօր, հակառակ գլխավոր տնօրենի ջանքերին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն անզոր է և ականատես է լինում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող ավերածություններին և վանդալիզմի այլ դեպքերին։ Այո, պետք է ամեն ինչ անել վտանգված ժառանգությունը փրկելու համար»,- իր ելույթում նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Աֆրիկայի հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆիրմին Էդուարդ Մատոկոն էլ իր հերթին արձանագրեց․

«Հայաստանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն միավորող վստահության և համերաշխության կապերն արժեքավոր են, և անդադար ամրապնդվող համագործակցությունը դրա վկայությունն է։ Երեք տասնամյակ Հայաստանը մեր կողքին հաստատակամորեն ներգրավված է ի շահ համամարդկային արժեքների և այնպիսի համընդհանուր արժեքների պաշտպանության, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, գիտությունը, հաղորդակցությունը և տեղեկատվությունը։ Հայաստանն ակտիվ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության շրջանակի բոլոր բնագավառներում։ Այդ սերտ համագործակցությունը նաև արտահայտվում է առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին Հայաստանի անդամակցությամբ՝ մինչև 2025թ․»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է.

«Հայ ժողովուրդը, ինչպես գիտեք, սեփական պատմական փորձից ծանոթ է հոգևոր և մշակութային արժեքները կորցնելու ողբերգական երևույթին։ Ցավոք, այսօր ևս մենք առերեսվում ենք այդ արժեքների շարունակական խեղաթյուրման, յուրացման և ոչնչացման դեպքերին, որոնք նույնիսկ տեսագրվում և սոցիալական ցանցերում հրապարակվում են իրագործողների կողմից:

Լիահույս ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության առաջատար միջազգային մարմին, միջազգայնորեն իրեն վերապահված մանդատի շրջանակներում ջանք չի խնայի՝ ապահովելու Արցախի հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը»:

Համերգի ընթացքում կատարումներով հանդես եկան ֆրանսահայ հանրահռչակ երաժիշտներ Անդրե Մանուկյանը և Պատրիկ Ֆիորին, ինչպես նաև՝ Հայաստանից ժամանած տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներ Անի Մելիքյանը, Արթուր Գրիգորյանը և Արմեն Պուչինյանը։

Ելույթներին զուգահեռ ցուցադրվեց հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող լուսանկարների շարք, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության, Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական և նախնական ցանկերում, ինչպես նաև՝ «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում ներառված մշակութային արժեքները և վայրերը։

Համերգ-երեկոն կայացավ ջերմ և անմիջական մթնոլորտում։