Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններում իշխող դաշինքի` երկրի նախագահի թեկնածուն ինքն է

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ժողովրդական դաշինքի («Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցություններ)՝ երկրի նախագահի թեկնածուն ինքն է, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանը նաև կոչ է արել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին հայտարարել իր թեկնածության մասին։ Նա պնդում է, որ Քըլըչդարօղլուն ձգտում է նախագահ դառնալ, սակայն ձեռնպահ է մնում բացահայտորեն իրեն թեկնածու հռչակել։

«Այդ անձը հավակնում է նախագահի պաշտոնին։ Բայց տղամարդու պես դա անելու փոխարեն՝ նա փորձում է անել շրջանցիկ հայտարարություններ՝ իր բնավորությանը համապատասխան։ Դուք անընդհատ ասում եք՝ առաջինը պետք է որոշվի ընտրությունների օրը։ Լա՛վ, ես ասում եմ՝ ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի հունիսի կեսերին։ Դուք փախչելու տեղ չունեք։ ժողովրդական դաշինքի թեկնածուն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Եթե ունեք քաջություն, հայտարարե՛ք ձեր թեկնածությունը կամ թեկնածուի անունը»,-  ասել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան