«Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար լճի մակարդակը պետք է բարձրացնել մինչև 1909 մ նիշը»․ ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի հունիսի 7-ին «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ «Սևանա լճի ավազանում առաջնահերթ նյութերի և որոշ այլ աղտոտիչների պարբերական մոնիթորինգի բարելավման կարիքների գնահատում» աշխատաժողովը: Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«EU4Sevan ծրագրի խորհրդատու Ալեքսանդր Առաքելյանը ներկայացրեց ծրագրի գործողությունները և ժամանակացույցը: ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից Սևանա լճի ավազանում 2016-2018թթ. իրականացված թունաքիմիկատների և այլ վտանգավոր նյութերի ուսումնասիրությունների արդյունքները, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի սարքավորումների հնարավորությունները և խնդիրները, Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար առկա խնդիրները և անհրաժեշտ միջոցառումները ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը, ներկայացնելով Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ անելիքները, ասաց, որ սահմանված նշաձողը՝ Սևանա լճի մակարդակը բարձրացնել մինչև 1903,5մ նիշը, բավարար չէ լճի էկոհամակարգի կայունացման համար: Լճի մակարդակը պետք բարձրացվի մինչև 1909մ նիշը, որպեսզի լճի էկոհամակարգը կայունանա: «Լճի էկոհամակարգի հիմնավորված, իրատեսական և ինտեգրալ կառավարում չի իրականացվում։ Որոշումներն ընդունվում են՝ հաշվի չառնելով մոնիթորինգային տվյալներն ու գնահատումները, փաստացի՝ առանց գիտականորեն հիմնավորված մոդելների ու կանխատեսումային սցենարների»,- ասաց Սեյրան Մինասյանը: Անդրադառնալով անելիքներին՝ նա նշեց, որ պետք է արդիականացվի լճի մոնիթորինգի և գնահատման գործընթացը: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պետք է վերազինվի նոր սարքավորումներով: «Վերահսկողական մոնիթորինգի ամբողջական համակարգ է պետք գործարկել՝ համաձայն «Ջրի շրջանակային դիրեկտիվի»: Սևանա լճի էկոհամակարգի էկոլոգիական վիճակի համալիր մոնիթորինգի, գնահատման և կանխատեսումների աշխատանքային ծրագիր պետք է մշակվի և գործարկվի: Պետք է մոդելավորվի Սևանը, որի հիման վրա կառավարման ինտեգրալ պլան մշակվի և իրականացվի: Եվ դա չպետք է վերաբերի միայն Սևանա լճի ջրին, ներհոսող գետերին, այլ պետք է առնչվի նաև Արարատյան դաշտին, գյուղատնտեսությանը, ոռոգման համակարգին»,- ասաց Սեյրան Մինասյանը:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից 2016-2018թթ. ընթացքում Սևանա լճի ավազանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ինչպես լճում, այնպես էլ գետերի նստվածքներում հայտնաբերվել են Հայաստանում կիրառության համար արգելված պեստիցիդներ կամ դրանց մնացորդներ: «Հիմնականում պեստիցիդները հայտնաբերվել են մեծ Սևանի հարավային հատվածում, գետերում, գետաբերանների հատվածներում, հիմնականում հատակային նստվածքներում: Սա հետևանք է ոչ միայն նախկինում կիրառված պեստիցիդների, այլև ներկայում ոչ պաշտոնական ձևով կիրառվող պեստցիդների»,- ասաց Գայանե Շահնազարյանը:

Նա նշեց, որ պեստիցիդների տարածման աղբյուր կարող են լինել նաև Վարդենիկ գյուղում, Վարդենիս քաղաքում և Լիճք գյուղում գտնվող թունաքիմիկատների նախկին պահեստները:

«Ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված պեստիցիդներից դեռևս ոչ մեկը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի արժեքը»,- ասաց Գայանե Շահնազարյանը: ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանն էլ նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ձկների օրգանիզմում պեստիցիդներ չեն հայտնաբերել:

Քննարկման ժամանակ առաջարկ հնչեց միավորել պետական մի քանի լաբորատորիաների հնարավորությունները՝ Սևանա լճի ավազանում մոնիթորինգ իրականացնելու համար: Նաև նշվեց, որ «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD2) ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվում են Սևանա լճի մոդելավորման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում։