Ապրիլի 20-ին Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Միացյալ Թագավորության խորհրդարան, հանդիպել Համայնքների պալատի խոսնակ Սըր Լինդսի Հոյլի հետ․ տեղեկացնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից: «Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական միջխորհրդարանական հարաբերություններին՝ կարևորելով երկկողմ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: Դեսպան Ներսեսյանը հիշատակել է Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական համակուսակցական խմբի վերջերս Երևան կատարած այցը՝ …

