Հինգ տարում կկառուցվի, կվերանորոգվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ, բոլոր դպրոցները լաբորատորիաներ կունենան․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ

-Տիկի՛ն Անդրեասյան, հանրակրթության ներկա որակը ներկայացնող մի քանի ցուցանիշ բերեմ․ 2019-ի հոկտեմբերի դրությամբ՝ ՀՀ-ում ապրող մինչև 10 տարեկան երեխաների 35%-ն ունակ չի եղել կարդալ իր տարիքի համար նախատեսված տեքստ և հասկանալ այն։ 19-20 տարեկան երիտասարդների 10%-ն ունի ֆունկցիոնալ անգրագիտություն: Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ստուգատեսում 2019-ին Հայաստանի արդյունքները 4-րդ դասարանի մաթեմատիկա և բնագիտություն առարկաներից սահմանած արդյունքների միջին ցուցանիշից ցածր են եղել: Իսկ 2020-ին ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակը կազմել է 17%։ Կրթության տեսչական մարմինը 2020-ին ստուգել էր սովորողների գիտելիքների մակարդակը․ «Հայոց լեզվի» թելադրությանը մասնակցած 1004 սովորողներից անբավարար է գնահատվել 35%-ը։ «Մաթեմատիկա» առարկայի գրավոր աշխատանքին մասնակցած 959 սովորողներից անբավարար է գնահատվել 47%-ը։ «Ինֆորմատիկա» առարկայի թեստային աշխատանքին մասնակցած 965 սովորողներից անբավարար է գնահատվել 16%-ը, բավարար՝ 59%-ը։ Արդյո՞ք օրհասական կգնահատեք այս իրավիճակը, ի՞նչ է անում նախարարությունը՝ այն շտկելու ուղղությամբ։ 

-Օրհասական կարելի է բնութագրել, բնականաբար, եթե նայում ենք այն ցուցանիշներին, որ ունենք, բայց ես կարծում եմ՝ մեր գնահատականները պետք է միտված լինեն ապագային։ Այսինքն՝ մենք ոչ թե ունենանք նպատակ արձանագրելու, որ ամեն ինչ վատ է, շատ վատ է կամ ավելի վատ չի լինում, այլ ուղղակի պետք է հասկանանք, որ ունենք խնդիրներ և ինչ պետք է անել՝ այդ խնդիրները լուծելու համար։ Իսկ որ կարող ենք լուծել այդ խնդիրները, ես դրանում վստահ եմ։ Համակարգում կան բազմաթիվ նվիրյալ մարդիկ՝ ուսուցիչներ, տնօրեններ, մեր հասարակության հետաքրքրվածությունը և շահագրգիռ վերաբերմունքը կրթության հանդեպ մեծ է։ Եթե մենք կարող ենք այդ ռեսուրսները համախմբել, ճիշտ կարգավորումներ տալ, պայմաններ դնել, ես վստահ եմ, որ նաև արդյունքներ կունենանք։ Իսկ դրա համար պետությունն անում է այն բարեփոխումները, որ սկսված են և մեծածավալ են։ Դրանք հանրակրթության բովանդակային փոփոխություններն են, որը չափորոշիչն է, առարկայական ծրագրերն են։ Պարզ օրինակ բերեմ․ ինչո՞ւ են այս թվերը, որովհետև մեր մոտեցումը տարիներ շարունակ եղել է այն, որ ինչ հնարավոր է՝ դնենք այդ գրքերի մեջ։

Իսկ դրա ո՞ր մասն է յուրացվում երեխաների կողմից, արդյո՞ք փաստական տեղեկատվությունը, որոնց մի մասը կարող է հանգիստ տեղավորվել բուհական ծրագրերում, ոչ թե դպրոցական, կարիք ունի լինել դպրոցում։ Երեխաներին պետք է տալ այն ծավալը, որը կյուրացվի և երեխաները կունենան այն գիտելիքն ու հմտությունը, որը չի բերի այդ արդյունքին։ Սա բեռնաթափումն է տարբեր ծրագրերի, կրկնություններից անցումն է դեպի համադրում, սա ինտեգրված ուսուցումն է, ինչն անում է չափորոշիչը։ Երկրորդը պայմաններն են։ Ինչպե՞ս սովորել քիմիա, եթե չունես լաբորատորիա։ Չես կարող քիմիայի դասը սովորել, գալ պատմել, ինչպես անում են դպրոցների մեծ մասում։ Հետևաբար՝ պետք է ստեղծել այդ լաբորատոր պայմանները և տալ ֆինանսավորում, որպեսզի փորձերն արվեն, այդ գիտելիքն ու հմտությունը ստանան։ Հաջորդը համակարգի ֆինանսավորումն է, որովհետև պետք է ունենալ ֆինանսական միջոցներ, որ իմ նշած բոլոր բաղադրիչներն աշխատեն։ Դպրոցները կկարողանան այն առարկաները դնել, որոնք երեխաների մասնագիտական կողմնորոշումը կզարգացնեն, խմբակներ և լաբորատոր պայմաններ կունենան, ինչպես նաև կկարողանան կազմակերպել կրթական այն բոլոր գործընթացները, առանց որոնց մեր ուսուցման արդյունավետությունը չի բարձրանա։ Փոխվում է ֆինանսավորման բանաձևը, կառավարման համակարգը։

-Դպրոցների տեխնիկական հագեցվածության, լաբորատորիաների, համակարգչային տեխնիկայի վերազինման ինչպիսի՞ մակարդակ կա, ի՞նչ ծրագրեր ունի պետությունը։

-Կառավարության ծրագրով առանձին թիրախ է այն, որ մենք մինչև 2026 թվականը կունենանք բնագիտական լաբորատորիաներ, և գործընթացը սկսված է։ Ինչպես գիտենք՝ այս տարի հանրակրթության նոր չափորոշիչը փորձարկվում է Տավուշի մարզում, և Տավուշի բոլոր դպրոցների համար գնվել են բնագիտական լաբորատորիաները՝ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներից։ Դրանք գնվել են և արդեն դպրոցներում են։ Մինչև 2026 թվականը, երբ չափորոշիչն ամբողջությամբ կներդրվի բոլոր դպրոցներում, պետք է բոլոր դպրոցներում ապահովվեն այս պայմանները։ Մինչև 2026 թվականը Կառավարության ծրագրով կառուցվելու, հիմնանորոգվելու կամ վերանորոգվելու է 300 դպրոց, 500 մանկապարտեզ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան