Ուկրաինայի պատերազմը հանգեցրել է բնակչության լայնածավալ տեղաշարժերի։ Մոտ 12 միլիոն մարդ մինչ այժմ լքել է իր տունը, ապրիլի 19-ին Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված ելույթում ասել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի տեղակալ Քելի Քլեմենթսը, ասվում է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Նշվում է, որ մոտավորապես 7 միլիոն ուկրաինացի դարձել է ներքին տեղահանված, իսկ 5 միլիոնը՝ փախստական …

