ՄԻԵԴ-ը հերթական անգամ տուգանել է Ադրբեջանի կառավարությանը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չորս գործով վճիռ է կայացրել Ադրբեջանի կառավարության դեմ և տուգանել երկրի իշխանություններին ընդհանուր 22․500 եվրոյի չափով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի քաղաքացիները դիմել են Եվրոպական դատարան՝ սեփականության իրավունքի, ազատության և անձեռնմխելիության իրավունքների, արդար դատավարության և խոշտանգումների խախտման վերաբերյալ բողոքներով։

Նախօրեին դատարանը քննել և վճիռ է կայացրել Ադրբեջանի քաղաքացիների բողոքների հիման վրա չորս գործով։ Ադիլ Դադաշևի և Թուրալ Հաջիբեյլիի («Մուսավաթ» կուսակցության անդամ) գործով ՄԻԵԴ-ը հայտնաբերել է Եվրոպական կոնվենցիայի 5.1 (ազատության և անձի անվտանգության իրավունք) և 6.1 (արդար դատաքննության իրավունք) կետերի խախտում։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է  յուրաքանչյուրին 4․000 եվրո վճարել։

«Ալիևներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը բավարարել է Նախիջևանում սեփական բնակարանից վտարված հինգ հոգանոց ընտանիքի բողոքը։ Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին նրանց 7․094 եվրո վճարել։ «Ջումշուդ Բայրամովն ընդդեմ Ադրբեջանի գործով» դատարանը պարտավորեցրել է վճարել 3․500 եվրո։

«Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Ալիքրամ Խուրշիդովի նմանատիպ բողոքը բացառվել է ՄԻԵԴ գործերից՝ հաշվի առնելով Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ 3․500 եվրո վճարել դիմումատուին։

Էմմա Չոբանյան