24 Մարտ 2022 | 21:02
8,2 մլն դոլար ԱԱԾ-ին, ՔԿ-ին և ոստիկանությանը. քննիչների աշխատավարձերը կբարձրացվեն, թոշակների համար դեռ գումար չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Հայաստանում բարդացող սոցիալական վիճակի մասին բարձրաձայնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով բարձրացրեց իրավապահ համակարգի քննիչների աշխատավարձը: Կառավարության պահուստային ֆոնդից 4,1 մլրդ դրամ կամ 8,2 մլն դոլար հատկացվեց Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Ընդհանուր գումարից 3 մլրդ 120 մլն դրամ հատակացվեց ԱԱԾ-ին, 340 մլն՝ Ոստիկանությանը և 643 մլն՝ Քննչական կոմիտեին: …