Ժողովրդագրական պատկերի բարելավման ծրագրերին ուղղվող բյուջեն 2022 թվականին 2019-ի համեմատ կրկնապատկվել է․ տեղի է ունեցել Խորհրդի նիստ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, պետական մարմինների այլ պաշտոնատար անձինք․ տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից։

«Փոխվարչապետը ողջունել է Խորհրդի նիստի մասնակիցներին և կարևորել ժողովրդագրական ցուցանիշների շարունակական բարելավմանն ուղղված  Խորհրդի ջանքերն ու պետության կողմից իրականացվող այն առանցքային ծրագրերը, որոնց դրական ազդեցությունը հանրության շրջանում ակներև է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը անդրադարձել է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված գործող ծրագրերին, արձանագրված արդյունքներին, այնուհետև ներկայացրել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության մշակման աշխատանքները, մասնավորապես՝ մեթոդաբանությունը, իրականացման փուլերն ու ժամկետները։

Նշենք, որ Ռազմավարությամբ նախատեսվող գործողություններն ուղղված են լինելու առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելուն, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալներ ստեղծելուն։

Հավելենք, որ, եթե 2019 թվականին ժողովրդագրական պատկերի բարելավման ծրագրերին ուղղվող բյուջեն կազմում էր մոտ 14,5 մլրդ դրամ, ապա 2022 թվականին այն դարձել է շուրջ 31,4 մլրդ դրամ։

Օրակարգային երկրորդ հարցի քննարկման ժամանակ Ժողովրդագրության ռազմավարությունը մշակող թիմի ղեկավար, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է ժողովրդագրական տվյալների շտեմարանի ստեղծման ծրագիրը, մեթոդաբանությունը, հավաքագրված տվյալների աղբյուրները և այլն»,- ասված է հաղորդագրությունում։