Գործնական նպատակով Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն աճել է 5 անգամ․ Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան եկած զբոսաշրջիկները գրեթե եռապատկվել է։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 86 հազար զբոսաշրջիկ, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստան եկած զբոսաշրջիկները շուրջ 249 հազար են եղել։

Նրանցից շուրջ 100 հազարը տեղավորվել է հյուրանոցներում, իսկ 150 հազարը՝ բարեկամների, հարազատների տանը կամ վարձակալած բնակարաններում։

Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է շուրջ 143 հազար զբոսաշրջիկ, ինչը 3,2 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թվից։

Զբոսաշրջիկների 37 %-ը Հայաստան է այցելել գործնական նպատակով։ Այսպիսով՝ գործնական նպատակով Հայաստան եկածների թիվն ավելացել է շուրջ 5 անգամ։ 46,9 %-ը եկել է հանգստի նպատակով։ Այստեղ նախորդ տարվա համեմատ աճը կազմում է շուրջ 8,5 անգամ։

ԱՊՀ երկրներից այցերի թիվն աճել է 6,2 անգամ։ Մասնավորապես՝ Ռուսաստանից եկողների թիվն աճել է 7 անգամ, Ուկրաինայից եկողներինը՝ 2,2 անգամ։ ԵՄ երկրներից այցելուների թիվը նույնպես աճել է շուրջ 4,6 անգամ։