ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին մեղադրում է Կապիտոլիումի գրոհը կազմակերպելու համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը, որը հետաքննում է 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը, ներկայացրել է առաջին ապացույցն այն մասին, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ներգրավված է եղել դրա կազմակերպման գործում։ Այս մասն հայտնում է The Washington Post-ը, որին վկայակոչում է Lenta-ն:

Ինը հոգանոց հանձնաժողովը միջադեպի մեջ ուղղակիորեն մեղադրել է  Թրամփին։

«Բռնությունը պատահական չի եղել։ Դա Թրամփի վերջին ամենահուսահատ շանսն էր՝ կանգնեցնելու իշխանության փոխանցումը։ Եվ, ի վերջո, Դոնալդ Թրամփը՝ Միացյալ Նահանգների նախագահը, դրդեց Սահմանադրության ներքին թշնամիներին երթով շարժվել դեպի Կապիտոլիում և խարխլել ամերիկյան ժողովրդավարությունը»,- ասել է հանձնաժողովի նախագահ Բենի Ջ. Թոմսոնը:

Հանձնաժողովի անդամ Լիզ Չեյնին նշել է, որ Թրամփը փորձել է օգտագործել իր վարչակազմի ռեսուրսները, ներառյալ՝ Արդարադատության նախարարությունը, քվեարկությունը չեղարկելու համար, այնուհետև ճնշում է գործադրել փոխնախագահ Մայք Փենսի վրա՝ չեղյալ համարելու ընտրիչների քվեարկությունը:

Հիշեցնենք, որ Կապիտոլիումի գրոհը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների հանրահավաքի ժամանակ, որոնք չէին ճանաչել քվեարկության արդյունքները։ Բողոքի ցույցերը հանգեցրել էին ոստիկանության հետ լայնամասշտաբ բախումների։ Հարձակման էր ենթարկվել 140 ոստիկան, 5 մարդ մահացել էր։

Էմմա Չոբանյան