«Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այդ պաշտոնում Արթուր Դավթյանին Աննա Վարդապետյանով փոխարինելու մտադրության մասին իշխող ՔՊ խմբակցությունն այսօր հայտարարեց Վարդապետյանի մասնակցությամբ ավելի քան երկու ժամ տևած փակ հանդիպումից հետո: Թեկնածությունը պաշտոնապես առաջադրելու համար ՔՊ-ն 10-օրյա ժամկետ ունի, որը մեկնարկել է երեկվանից: ՔՊ-ում կարծում են, որ 36-ամյա Աննա Վարդապետյանի մասնագիտական կարողությունները …

