Լավրովին հարց չտվեցիք՝ մեր տարածք են մտել, դու դաշնակի՞ց ես․ դե՛, տերերին հարց չե՛ն տալիս, հրահանգ են կատարում․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպե՞ս է տեսնում խաղաղության հասնելու բանաձևը Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը։ Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք իրավապաշտպանին, որ «խաղաղություն» բառը և երևույթը հաճախ է հարվածներ ստանում տեղին-անտեղին, և եթե Նիկոլ Փաշինյանն է խոսում խաղաղությունից, ուրեմն նրա ընդդիմախոսների տրամաբանությունն այն է, որ անհրաժեշտ է հարվածել ո՛չ միայն Փաշինյանին, այլև բուն գաղափարին։ Ինչո՞ւ խաղաղություն երևույթին հարվածելու փոխարեն բանավեճը դրանց հասնելու կամուրջների և միջոցների շուրջ չէ։ Ինչպե՞ս է պետք առաջ շարժվել:

«Հարևանների հետ պետք է համերաշխ ապրել, հատկապես` սահմանակից հարևանների։ Կենցաղային մակարդակից սկսած՝ հարևանները չեն կարող հավերժ թշնամի մնալ, դա ձեր կյանքը դժոխքի է վերածում։ Դու պետք է լինես ինչ-որ տեղ խոսելու, բանակցությունների նախաձեռնողը։ Դու պիտի կարողանաս խաղաքարտերն օգտագործեl հօգուտ քեզ։ Ասում են` «ամեն ինչ շատ վատ է», բայց ժողովո՛ւրդ, միշտ է ամեն ինչ շատ վատ լինում, եկեք մտածենք՝ ի՞նչ է պետք անել, որ իրավիճակը մի քիչ թոթափվի, ավելի թեթևանա։ Պետք է խոսել, եթե անգամ դրա եզրերը շատ դժվար են գտնվում»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Քաղաքական ուժերը հաճախ խոսում են հարևանների հետ խաղաղությունից, բայց ներքին պառակտումն են խորացնում, թշնամանք հրահրում:

«Օրինակ` մեր իշխանությունները պարբերաբար թափահարում են իրենց «չագուչը»՝ անմեղսունակ հայտարարություններ անում։ Ընդդիմության մասին չեմ էլ ուզում խոսել, որովհետև նա պատվերով աշխատող ընդդիմություն է, գաղափար ու միտք չունեն գեներացնելու՝ հրահանգ կատարողներ են։ Ռուսաստանից պատվերով աշխատող բան է։  Չի կարող պատահել՝ գնան բոլոր դեսպանատների դիմաց, պահանջներ ներկայացնեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպաններին, բայց ՌԴ-ի թիվ 2-րդ պաշտոնյան եկավ Հայաստան, և դուք նրան հարց չտվեցիք՝ եկել-մտել են մեր տարածք, դու մեր ռազմավարական գործընկե՞րն ես, թե՞ չէ։ Դուք հարց չունե՞ք իրենց տալու։ Չունեն տալու հարց, որովհետև տերերին հարցեր չեն տալիս, տերերի հրահանգներն են կատարում»,- ասաց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան