«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է նման մասշտաբի մարզական միջոցառում տեղի ունենում»,- Երևանում մայիսի 21-31-ը կայանալիք բռնցքամարտի տղամարդկանց 2022 թվականի Եվրոպայի առաջնությանը նվիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Պետք է խթանենք սպորտը, մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը: Նման միջոցառումների հյուրընկալումը ՀՀ-ում թույլ կտա լուծել այդպիսի խնդիրները»,- նշեց Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

