Ուկրաինային աջակցությունը կշարունակվի․ Շոլցը՝ Կիևում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահեցրել է Ուկրաինային, որ Բեռլինը կշարունակի աջակցություն ցուցաբերել ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ցանկանում ենք ոչ միայն համերաշխություն դրսևորել, այլ նաև հավաստիացնել, որ մեր կազմակերպած օգնությունը կշարունակվի ֆինանսապես, մարդասիրական, նաև ռազմական առումով: Եվ մենք այն կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է Ուկրաինայի՝ հանուն անկախության համար պայքարի»,- ասել է Շոլցը հունիսի 16-ին Կիև մեկնելիս, ուր նա ժամանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։

Միևնույն ժամանակ, շարունակել է կանցլերը, իրենք ևս մեկ անգամ կհստակեցնեն, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չափազանց կարևոր են։ «Որովհետև դրանք նպաստում են, որպեսզի հավանականություն լինի, որ Ռուսաստանը հրաժարվի իր ծրագրից և դուրս բերի իր զորքերը, սա է նպատակը»։

Կանցլեր Շոլցը, նախագահ Մակրոնը և վարչապետ Դրագին հունիսի 16-ին ժամանել են Կիև։ Նրանք Ուկրաինայի մայրաքաղաք են եկել Լեհաստանից հատուկ գնացքով։ Նախապես երեք եվրոպացի առաջնորդների այցի մասին պաշտոնապես չէր հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Կիևում նրանք հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բանակցությունների հիմնական թեմաներն են եղել Ուկրաինային ռուսական ագրեսիան հետ մղելու հարցում հետագա աջակցությունը և ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի ցանկությունը։

Տաթև Ֆռանգյան