ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների խնդիրներին, այն արհեստականորեն արժեզրկելու կոչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին խոսել է Orion Summit 2022 գագաթնաժողովում` պանելային քննարկման շրջանակում: Մարտին Գալստյանը նախ խոսել է դրամի արժևորման մասին: Անդրադառնալով դրան նպաստող գործոններին՝ նա նշել է Հայաստան օտարերկրյա այցելուների հոսքի մասին, ծառայությունների արտահանման աճի մասին: …

