Զախարովան հայտարարել է, թե ՌԴ-ն կասկածում է Մինսկի խմբի աշխատանքի մասով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունների անկեղծությանը

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է  ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քարըն Դոնֆրիդի այն հայտարարություններին, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ չնայած Մոսկվայի հետ առկա խորը տարաձայնություններին։

«Ես կցանկանայի ինձ թույլ տալ կասկածի տակ դնել Քարըն Դոնֆրիդի հայտարարություների անկեղծությունը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզը իսկապես կարևոր համարեին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական յուրահատուկ ձևաչափը, ապա նրանք փետրվարի 24-ին առանց խորհրդակցությունների չէին ընդհատի շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։ Այդպիսով, Մինսկի եռյակին հասցվել է անդառնալի վնաս։ Իսկ հիմա այսպիսի բաներ են հայտարարում։ Այս աղաղակող քայլի պատճառների մասին հստակ բացատրություն դեռ չի ստացվել։ Նմանապես, երաշխիք չկա, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի»,- ասել է Զախարովան։

Նա ասել է, թե ձևացնել, որ ոչինչ չի եղել, չի ստացվի, պետք է հաշվի առնել նոր իրողությունները։ Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմը ամենաշահագրգիռն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։

«Ռուսական կողմը չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ առանց այն էլ դժվարին ջանքերը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան