Ուկրաինան հայտնել է Զմեինի կղզում «զգալի հաղթանակի» մասին

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ուկրաինական ուժերը պնդում են, որ «զգալի» հաղթանակ են տարել ռուսական ուժերի դեմ՝ Սև ծովում Զմեինի կղզին վերագրավելու նոր փորձ սկսելուց հետո, փոխանցում է Euronews-ը:

Facebook-ում Ուկրաինայի զինված ուժերի հարավային օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ կղզուն «նպատակային հարվածներ է հասցրել տարբեր ուժերի կիրառմամբ»՝ «զգալի կորուստներ» պատճառելով ռուսական զորքերին: Արբանյակային լուսանկարներում, որոնք տրամադրվել են ԱՄՆ-ում գործող Maxar Technologies-ի կողմից, երևում է Զմեինի կղզու պատկերը։ Նկատվում է, որ վնասված է կղզու հարավային ծայրում գտնվող աշտարակը, իսկ մի քանի վայրերում այրված է բուսականությունը:

Ուկրաինական «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հարձակման հետևանքով վնասվել են ռուսական «Պանցիր» հակաօդային համակարգը, ռադիոտեղորոշիչ կայանը և կղզում գտնվող ռազմական մեքենաները:

Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ երեքշաբթի տարբեր շրջաններում, ընդհանուր առմամբ, 150 հարձակում են իրականացրել, որոնց հետևանքով 49 ռուս զինվոր է զոհվել:

Հիշեցնենք՝ ուկրաինացի զինվորականները երեքշաբթի փորձ են արել հետ գրավել Զմեինի կղզին, որը փետրվարին գրավվել էր ռուսական Սևծովյան նավատորմի կողմից։ Կիևը հայտարարել էր, որ կղզում գտնվող սահմանապահները հերոսաբար զոհվել են, սակայն ավելի ուշ պարզվեց, որ հանձնվել են, իսկ հետո փոխանակվել գերեվարված ռուս զինվորների հետ։ Զմեինին գտնվում է ափից 35 կմ հեռավորության վրա և ունի ռազմավարական մեծ նշանակություն։

Իր հերթին ՌԴ Պաշտպանության նախարարությունն ուկրաինացի զինվորականների գործողություններն անվանել է «կիևյան ռեժիմի խելահեղ քայլ»։

Տեղեկացվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են կղզու վրա արձակված բոլոր հրթիռներն ու արկերը, ինչպես նաև ավելի քան տասը անօդաչու թռչող սարքեր, ինչը թույլ է տվել կանխել ուկրաինական դեսանտի վայրէջքը։

Տաթև Ֆռանգյան