Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստան: Դիմավորման պաշտոնակսն արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ …

