ՌԴ-ի հրահրած ապակայունացումը չստացվեց՝ Լավրովը խեղճացած էր․ ՀՀ-ում գիտեն՝ Կրեմլն անվստահելի է․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Բաքվում է ՌԴ արտգործնախարար Լավրովը, և այնտեղ մի շարք հայտարարություններ հնչեցին: Ալիևը, իհարկե, ավանդաբար դժգոհել է Երևանից, որ այդպես էլ ապաշրջափակում չի լինում, թեև ինքն էլ լավ գիտի՝ իրենց կողմն էլ ներգրավված է եռակողմ աշխատանքային խմբում, և այնտեղ են հարցերը համաձայնեցվում, բանակցություններ տարվում, և նաև խաղաղության համաձայնագրի շուրջ մեր առաջարկն առայժմ անպատասխան է: Ալիևը բողոքել է, Սերգեյ Լավրովն էլ խոսել է ապաշրջափակումից՝ ասելով, որ դրական առաջընթաց կա. «Համաձայնեցման հարցերը մենք հայկական կողմի հետ քննարկում ենք։ Մի ընդհանուր ըմբռնում է ուրվագծվում, թե ինչպես է հարկավոր ավտոմոբիլային հաղորդակցության հարցը կազմակերպել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեստական խոչընդոտներ ստեղծելու»: Ինչպե՞ս եք գնահատում Լավրովի այցերը Երևան, Բաքու, նաև Թուրքիա, և այդ այցերի արդյունքները:

-Պարզ է, թե ինչու Լավրովը սկզբից գնաց Թուրքիա. Լավրովը Թուրքիայից պետք է ցուցում ստանար: Ռուսաստանն այսօր շատ ուժեղ կախված է Թուրքայից, եթե նույնիսկ բանակով կամ զինատեսակներով առավելություն ունի: Ռուսաստանը կոշտ պատժամիջոցների տակ է, ԵՄ-ի կողմից պատժամիջոցների 6-րդ փաթեթը կիրառվեց, նաև որոշում կա ռուսական նավթամթերքից քայլ առ քայլ հրաժարվել, դրանք լրջագույն պատժամիջոցներ են: Եվ Թուրքիան ու Չինաստանը Ռուսաստանի համար միակ երկրներն են, որոնց հետ հնարավոր է ստեղծված իրավիճակը մեղմացնել: Թուրքիայում Լավրովը ցուցումներ ստացավ և հետո այցելեց Երևան ու Բաքու:

Ալիևի ասածից գխավորն այն է, որ նա բողոքեց Հայաստանից, իր ոչ կառուցողական դիրքորոշումը փորձեց «գցել» հայերի վրա, և վերջում ասաց՝ հույս ունենք Ռուսաստանը կաջակցի: Ինչո՞ւ չասաց Ռուսաստանը և միջազգային հանրությունը կաջակցեն, քանի որ ինքը գիտի, որ միայն Ռուսաստանի հետ կարող է լեզու գտնել։ Ի դեպ՝ Ռուսաստանում շատ են սիրում խավիար, էլի կան ինչ-որ բաներ, որ սիրում են ռուս չինովնիկները, դա է պատճառը, որ Ալիևը դիմեց Լավրովին՝ հույս հայտնելով, որ ՌԴ-ն կաջակցի: Այստեղ դրական ի՞նչ եմ տեսնում. նախկինում Ալիևը չէր ասում, թե հուսով է՝ ՌԴ-ն կաջակցի, այլ սկսում էր հարձակում Հայաստանի վրա: Բայց քանի որ Հայաստանի և՛ կառավարությունը, և՛ հասարակությունը վերջերս ակտիվ արտաքին քաղականություն են վարում, օրեցօր ավելանում է մեր տարածաշրջանում խաղացողների թիվը՝ Հնդկաստան, Իրան… Ռուսաստանը միանձնյա չի գործում, և դա է պատճառը, որ Ալիևը ծանր վիճակի մեջ է ընկել, և նունիսկ իրեն թույլ չտվեց հակահայկական կոշտ հայտարարություններ անել:

-Եվ ասաց, թե հույս ունի, որ դրական արձագանք կստանա Հայաստանից:

-Այո՛, երկու համատեքստով ասաց դա՝ և՛ խաղաղության համաձայնագրի, և՛ ապաշրջափակման: Լավրովն ասաց, որ այսօր ՌԴ-ն այնպիսի վիճակում է, որ չի կարող բոլոր հարցերը լուծել: Խավիարի քաղաքականությունն այս անգամ չաշխատեց. դա լավ է:

-Եվ դա նշանակում է, որ ՀՀ դիրքորոշումից տարածաշրջանում շատ բան է կախված. նաև այն, թե ՌԴ-ի ազդեցությունն ինչ-որ չափով կմնա Հարավային Կովկասում, ԱՄՆ-ը, ԵՄ-ն ինչ չափով կներգրավվեն այս տարածաշրջանում: Հնարավորություններ չե՞ն բացվում Հայաստանի համար:

-Ինչո՞ւ է խեղճացած Ռուսաստանը. դա միայն պատժամիջոցներով չի պայմանավորված: Երբ Ռուսաստանը միայնակ թողեց Հայաստանին, այստեղ խմորումներ սկսվեցին, և Հայաստանում հասկացան, որ ՌԴ-ն անվստահելի գործընկեր է, և պետք է աշխատել աշխարհի հետ: Եվ դա զգաց Ռուսաստանը ու փորձեց հինգերորդ շարասյան միջոցով ապակայունացնել Հայաստանում իրավիճակը, դա էլ չստացվեց։ Եվ դա է պատճառը, որ Լավրովը խեղճացած էր և՛ Երևանում, և՛ Բաքվում… Արդեն մեկ տարի է՝ Հայաստանն աշխատում է աշխարհի հետ, և դա տալիս է արդյունքներ։ Մոտ 20 պաշտոնյա վերջին 2 շաբաթում եղել է Հայաստանում, ակտիվացումն ակնհայտ է: Երբ աշխատում ես աշխարհի հետ, դա փոխում է մթնոլորտը, ուզած-չուզած Ռուսաստանը մեզ հետ հաշվի է նստում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան