Ինչպես են «ֆեյքերը» տապալում պետական գնումները. ահազանգ համակարգային խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
Բոլորը

Էլեկտրոնային աճուրդներով Հայաստանի պետական գերատեսչությունների կարիքների համար իրականացվող գնումները ցանկացած պահի կարող են չեղարկվել: Պատճառն էլեկտրոնային համակարգի թերություններն ու վերահսկողական գործառույթների բացակայությունն է: Ըստ գործող կարգավորումների՝ յուրաքանչյուր ոք, անկախ այն հանգամանքից, զբաղվո՞ւմ է բիզնեսով, թե՞ ոչ, կարող է մուտք գործել համակարգ, մասնակցել գնման ընթացակարգին, առաջարկել ցածր գին, բայց հաղթող ճանաչվելու դեպքում հրաժարվել պատվիրատուի հետ կնքել ծառայության մատուցման պայմանագիր:

Հայտադիմումի՝ շուրջ 20 կետից բաղկացած հարցերից ընդամենը 6-ն է պարտադիր պատասխան պահանջում․ այդ տողերը լրացնելու պահից սկսած հայտատուն կարող է մասնակցել պետական գերատեսչությունների հայտարարած մրցույթներին, մինչդեռ համակարգը որևէ կերպ չի նույնականացնում տրամադրված կեղծ տեղեկությունները:

Կեղծ օգտահաշիվ բացելուց հետո հատուկ դիտավորություն ունեցող մեկը կարող է մասնակցել գործընթացի երկրորդ փուլին՝ առաջարկել ցածր գին։ Այդպիսով՝ համակարգը նրան կարող է ճանաչել մրցույթի հաղթող, սակայն նա հրաժարվի կատարել ստանձնած պարտավորությունները:

Պետական գերատեսչություններն էլեկտրոնային աճուրդների միջոցով 300-ից ավելի ապրանքատեսակ և ծառայություններ են ձեռք բերում: Պետական գնումների մրցույթներին մասնակցող Արմեն Սարգսյանը պրակտիկայում մի քանի անգամ բախվել է խնդրին, երբ աճուրդի ժամանակ իր ողջամիտ գնի փոխարեն ընտրվել է անտրամաբանական ցածր գնային առաջարկը։

Խորհրդատվական ծառայություններ մատուցող Արմեն Սարգսյանը նշում է՝ այս խոցելիությունից նաև իրական մատակարարներն են հաճախ օգտվում և դիտավորյալ՝ անձնական շահերով պայմանավորված, գնման գործընթացը հետաձգում: Արմեն Սարգսյանի տեղեկություններով՝ գործարարներից մեկն այս մեթոդով 100 մլն դրամի ծառայություններ է չեղարկել:

Համակարգում այս խնդիրն առաջացել է 2020 թվականից: Կառավարության 534-Ն որոշման մեջ փոփոխություն է իրականացվել, որից հետո ուժը կորցրած են ճանաչվել 2017 թվականի կարգավորումները: Այս փոփոխությամբ Ֆինանսների նախարարությունը փորձել է կանխել մեկ այլ՝ կոռուպցիոն ռիսկ: Բանն այն է, որ նախորդ որոշմամբ՝ էլեկտրոնային աճուրդի դեպքում, եթե առաջին նվազ արժեք առաջարկող մատակարարը հրաժարվում էր ծառայություններից, պայմանագիրն ինքնաբերաբար կնքվում էր երկրորդ ցածր գին առաջարկող ընկերության հետ, որն իրականում կարող էր լինել շուկայականից բարձր:

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» ծրագրի փորձագետ Անի Սամսոնյանի խոսքով՝ խնդիրը կարգավորելու համար պետք է նույնականացնել գրանցվողի կողմից մուտքագրվող տվյալները: Սամսոնյանը նշում է՝ Ֆինանսների նախարարություն փոփոխությունների առաջարկություն են ներկայացրել, որի համաձայն՝ պետք է հետևյալ կարգավորումները գործեն:

Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ արդեն գործնական քայլեր են անում, որպեսզի տվյալների նույնականացում իրականացվի։

Ե՞րբ տեղի կունենան փոփոխությունները և աճուրդների բարեխիղճ մասնակիցները ե՞րբ դրական տեղաշարժ կնկատեն՝ պատասխանատուներն այս հարցի պատասխանն առայժմ չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան