2022 բերման ենթարկված ակցիաների վայրից․ ինչ ճակատագիր ունեցավ սահման տանելու նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
Բոլորը

Ընդդիմության՝ մայիսի 1-ից անցկացվող բողոքի ակցիաների ընթացքում, ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 2022 անձ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Այսպես՝ 16 անձ բերման է ենթարկվել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի համար, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, 14-ը՝  զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, 5-ը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար, 82-ը՝ խուլիգանության համար, 1905-ը՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Այդ օրերին իրավապաշտպաններն ահազանգում էին նաև բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ  ոստիկանների կողմից անհամաչափ ուժ  և բռնություն կիրառելու դեպքերի մասին։

Չնայած բազմաթիվ տեսագրությունների առկայությանը՝ Ոստիկանությունը մինչ օրս չի հայտնել՝ արդյո՞ք պատասխանատվության ենթարկված ոստիկաններ կան։ Իրավապահ կառույցից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ հավաքների ժամանակ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ գործադրելու և բռնության այլ դրսևորումների, առերևույթ և ենթադրյալ բոլոր այդպիսի դեպքերի կապակցությամբ հարուցվել են ինչպես կարգապահական, այնպես էլ քրեադատավարական վարույթներ, որոնցով քննությունների կատարումն իրավասու մարմինների կողմից գտնվում է ընթացքի մեջ։ Միայն Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հարուցվել է շուրջ 60 կարգապահական վարույթ, նշանակվել են ծառայողական քննություններ, ինչպես նաև կատարվել  են այլ ուսումնասիրություններ և ստուգումներ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վստահ է՝ այդ վարույթներից ոչինչ պետք չէ սպասել, դրանք արդյունք չեն ունենա՝ ինչպես նախկինում է եղել։ Որպես ասվածի հիմնավորում՝ իրավապաշտպանը նշում է այն, որ տարիներ շարունակ խոսվում է հազարավոր կոռուպցիոն քրգործերի, պատերազմից հետո հարուցված քրգործերի, ոստիկանության ծառայողների դեմ հարուցված վարույթների մասին, որոնց արդյունքը, սակայն, հանրությունն այդպես էլ  չի տեսնում։ 

Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ քաղհասարակությունն ու ընդդիմադիր գործիչները հետևողական կլինեն, որ դրանք ընթացք ստանան։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրություն շարժման  անդամներից Գեղամ Մանուկյանն ասում է՝ իրենք այս հարցում հետևողական են լինելու։

Հովիկ Աղազարյանի խոսքով՝ թույլատրելիի սահմանն անցած ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Նինա Կարապետյանցն էլ ընդգծում է, որ բռնության դիմած ցուցացարների գործողությունները ևս անպատիժ չպետք է մնան։ Այնինչ՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարում է, թե բողոքի ակցիայի մասնակիցների շարքերում ուժային կառույցների աշխատողներ են եղել, որոնք տարբեր սադրանքի են դիմել։ 

Այն օրերին, երբ ակցիաների վայրերից բերման ենթարկվածների թիվը հաշվվում էր հարյուրներով, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկով հանդես եկավ՝  նրանց ուղարկել սահման՝ ծառայության։ Այդ քննարկմանն իշխանական պատգամավորներից բացի՝ հրավիրվել ու մասնակցում էին ոստիկանապետի տեղակալը, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը, Ռազմական ոստիկանության պետը, որն էլ ասաց, թե պատրաստ են անհրաժեշտ աշխատանքը կատարել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ընդգծում է՝ Քոչարյանի այդ հայտարարությունը դուրս էր ողջամտության ու տրամաբանության շրջանակներից, որը հնչեցվեց որպես սպառնալիք։

«Իրենք  կարծում են, որ բանակը պատժի տեսակ է»,- ընդգծեց իրավապաշտպան Կարապետյանցը։

Անդրանիկ Քոչարյանից այսօր մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ իր այս նախաձեռնության ճակատագրի վերաբերյալ, փոխարենն իրավապաշտպանը շեշտում է, որ ընդդիմադիր շարժման ղեկավարները շատ դեպքերում իրենց կոչերով հրահրում  էին, ինչն անխուսափելիորեն տանում էր բախումների։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան