ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչներն այսօր չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի ներկրման էմբարգոյի շուրջ, բանակցությունները կշարունակվեն մայիսի 5-ին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Աղբյուրի տվյալներով՝ քննարկման ընթացքում ԵՄ անդամ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան մտահոգություն են հայտնել ռուսական նավթից հրաժարվելու դեպքում առաջարկվող միջոցառումների վերաբերյալ։ …

