Ռուսական նավատորմին հանձնարարվել է ականապատել Ուկրաինայի նավահանգիստները․ The Guardian

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները Սևծովյան նավատորմին հրահանգել են ականապատել Օդեսայի և Օչակովի նավահանգիստները։ Այս մասին հունիսի 23-ին հայտնել է The Guardian թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության տվյալները։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ նշաններ կան, որ ռուսական ուժերն ականներ են կիրառում Սև ծովում և ավելի վաղ ականապատել են Դնեպր գետը։

«Մենք կարող ենք հաստատել, որ չնայած ռուսական հրապարակային հայտարարություններին, որ նա չի ականապատում Սև ծովի հյուսիս-արևմտյան հատվածը, իրականում ռուսական զորքերը ականներ են տեղադրում Սև ծովում՝ Օչակովի մոտ», – ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նշվում է, որ Մոսկվան հերքում է Սև ծովում ուկրաինական նավահանգիստների ծովային առևտրի դադարեցման փաստը՝ դրանում մեղադրելով Կիևին։ Միաժամանակ ԱՄՆ-ն ունի տվյալներ, որոնք վկայում են «Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող ափի մի հատվածը կտրելու ռուսական համակարգված ռազմավարության մասին»։

«Ռուսաստանի գործողությունների ազդեցությունը, որը հանգեցրեց ծովային առևտրի դադարեցմանը Սև ծովի հյուսիսային երրորդ մասում և այս տարածաշրջանը դարձրեց անապահով նավագնացության համար, չի կարելի թերագնահատել, քանի որ Ուկրաինայի ծովային արտահանումը կենսական նշանակություն ունի համաշխարհային պարենային անվտանգության համար»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ժամանակավորապես օկուպացված տարածքներից արտահանում է ուկրաինական հացահատիկ և մետաղ։

Տաթև Ֆռանգյան