Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման արդյունքները

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանդիսավոր արարողությամբ այսօր Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսսը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

Միջոցառմանը հրավիրված մասնակիցներն էին Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ԲՏՃՄ և հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչները (ընդհանուր առմամբ շուրջ 500 մասնակից)։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ծրագիրը կյանքի կոչած թիմին՝ թե՛ մանկավարժներին, թե՛ կազմակերպիչներին ու վերապատրաստողներին, թե՛ աջակիցներին. «Այս օրը թող լինի միմյանց շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու օր, որ կարողանանք առաջ գնալ։

Սիրելի՛ մանկավարժներ, այս մեկ տարվա ջանասեր աշխատանքի շնորհիվ դուք գտել եք խնդիրների լուծման ճանապարհը ոչ միայն ձեր, այլև ամբողջ երկրի բոլոր դպրոցների ու աշակերտների համար, քանի որ դուք էիք առաջամարտիկները։ Եվ դուք հաջորդ փուլին մտածված գնալը դարձրել եք իրողություն։
Միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ կհասնենք մեր ակնկալած արդյունքին»։

Հանրակրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագիրը մեկնարկել է 2021 թ․-ին և ֆինանսավորվել է Եվրոպական միության և Համաշխարհային բանկի կողմից։

Մինչ փորձարկումը, հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստումներ է իրականացրել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը, իսկ բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի (ԲՏՃՄ) մանկավարժների համար՝ «Այբ» կրթական հիմնադրամը: