Կրեմլը մտադիր է Բելառուսին ներքաշել Ուկրաինայում ռազմական գործողություններում

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կրեմլը ծրագրում է մի շարք սադրանքների, այդ թվում՝ բելառուսական Մոզիր քաղաքում բնակելի շենքերը պայթեցնելով, երկրին ներքաշել  Ուկրաինայի դեմ ռազմական հակամարտության մեջ, փոխանցում է korrespondent-ը։

Ռուսաստանի Դաշնությունը փորձելու է Բելառուսին ներքաշել Ուկրաինայի հետ ռազմական հակամարտության մեջ մի շարք սադրանքների միջոցով, որոնք ուղղված են ենթակառուցվածքների օբյեկտներին և քաղաքացիական անձանց։ Այս մասին հունիսի 24-ին հայտնել են Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունում։

Նշվում է, որ քաղաքացիական անձանց քողի ներքո Մոզիր քաղաք են ժամանել ռուսական դիվերսիոն խմբեր։ Դրանց կազմում են ՌԴ գլխավոր հետախուզության վարչության կադրային աշխատակիցներն ու մասնավոր ռազմական ընկերությունների վարձկանները։

«Հայտնի է, որ այդ խմբավորումների ծրագրերը ներառում են մի շարք ահաբեկչությունների կազմակերպում Բելառուսի տարածքում, այսինքն՝ կկիրառվի այնպիսի սցենար, ինչպիսին Ռուսաստանում կիրառվեց Չեչնիայում պատերազմի հրահրման ժամանակ։ Այդ ժամանակ ՌԴ հատուկ ծառայությունները կազմակերպել են Ռյազանի մի քանի տների պայթեցումներ,, դրանում մեղադրելով մտացածին «չեչեն գրոհայիններին»։

Հետևաբար, ՌԴ գլխավոր հետախուզությունը ծրագրում է մի շարք հրետանային և հրթիռային հարվածներ Մոզիրի նավթավերամշակման գործարանի, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի տարածքների դեմ։ Գնդակոծության ժամանակ լրացուցիչ կպայթեցվեն բնակելի շենքեր, հիվանդանոցներ ու դպրոցներ»,- հայտնել են Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչությունից։

Տեղեկացվում է, որ այս տեղեկությունն ունեցող բելառուսական բանակի սպաները Մոզիրիից տարհանում են իրենց ընտանիքներին։

Տաթև Ֆռանգյան