Թուրքիան աշխատանքից հեռացրել է 1000 ոստիկանի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ ենթադրյալ կապերի պատճառով

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը աշխատանքից ազատել կամ չեղարկել է 1000 ակտիվ կամ պաշտոնաթող ոստիկանների նպաստները՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ նրանց ենթադրյալ կապերի պատճառով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Սպաների մեծ մասը աշխատանքից հեռացված  գործող ոստիկաններ են Անկարայից ու Ստամբուլից, այդ թվում` նախկին և ներկա ոստիկաններ, որոնք ճաղերի հետևում են ահաբեկչության մեղադրանքով:

Հավելենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հինգ օր անց Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) արտակարգ դրություն հայտարարեց և հրամանագրեր արձակեց, որոնց համաձայն շուրջ 80,000 մարդ բանտարկվեց, իսկ ավելի քան 150,000-ը հեռացվեց պետական աշխատանքից։ Նրանք մեղադրվում են Գյուլենական շարժման անդամ լինելու մեջ։

Սպաների պաշտոնանկությունների վերջին փուլը հիմնված էր թիվ 375 հրամանագրի 35-րդ հոդվածի վրա, որը հրապարակվել էր 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո երկու տարի տևած արտակարգ դրությունից հետո։

Նշվում է, որ հոդվածի ժամկետը լրանում է հուլիսի 31-ին։

Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի կողմից ստորագրված նպաստների վերջին չեղարկման թիրախում գտնվող մեծ թվով անձինք հեռացվել են ոստիկանությունից 2013 թվականի վերջին կոռուպցիոն հետաքննությունից հետո, որում ներգրավված է եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր շրջապատը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ պաշտոնանկ արված սպաների նկատմամբ դատական գործերը շարունակվում են։

Էմմա Չոբանյան